Главная » 2012 » Январь » 29
Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան–Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ–ի հատվածում՝ Առուճ գյուղի ճանապարհին, Գյումրու բնակիչ, 64-ամյա Ռաֆիկ Պետրոսյանը, վարելով «Օպել վեկտրա» մակնիշի 18 ՍԼ 590 համարանիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Ավտոմեքենայում են եղել նաև մահացածի թոռը` 16-ամյա Պետրոս Պետրոսյանը, ու փեսան` 44-ամյա Արթուր Սմբատյանը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արամ Խալաթյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր է ժամանել արդեն Աշտարակի բժշկական կենտրոնի անձնակազմը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Просмотров: 417 | Добавил: Armenikum | Дата: 29.01.2012 | Комментарии (0)

Приветствую Вас, Гость!
Суббота, 11.05.2024