Главная » 2011 » Декабрь » 17
Արդեն հայտնի է «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին, երբ ենթասպա Արմեն Թովմասյանը դեկտեմբերի 14-ին 10.30-11.00-ի սահմաններում Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին շղթայով հարվածելով այնպես է վնասել այն, որ զինվորը կորցրել է տեսողական օրգանը: 
«Չենք լռելու»-ի ակտիվիստներն այսօր այցելեցին Մալայանի անվան աչքի կենտրոն, զրուցեցին զինվորի և նրա հարազատների հետ: Նարեկի հայրը` Անդրանիկը, պատմեց, որ զորամասի ճաշարանի պետ Արմեն Թովմասյանը ցանկացել է Նարեկին վերակարգ նշանակել, սակայն վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, որ նոր է իջել դիրքերից: Ի պատասխան դրան, Արմեն Թովմասյանը հետևից անսպասելիորեն մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել է աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց` զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերևից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին: Ի դեպ, դա ընդունված պրակտիկա է Հայաստանի զինված ուժերում:
Հոր խոսքերով, հարվածած սպայի ընկերներն ու բարեկամներըը ողջ օրը զանգում են իրեն` հորդորելով «ներել»:
Ըստ Անդրանիկ Ավետիսյանի, այս օրերի ընթացքում պաշտպանության նախարարությունից որևէ մեկն իրենց չի այցելել: Զանգերին չի պատասխանում նաև ՊՆ-ի 1-88 այսպես կոչված «շուրջօրյա թեժ գիծը»:
Հատկանշական է, որ Արմեն Թովմասյանն ազատության մեջ է, դեպքի առթիվ քրեական գործ դեռևս չի հարուցվել:
«Չենք լռելու»-ն կատարվածի մասին տեսահոլովակ է պատրաստել:
Просмотров: 376 | Добавил: Armenikum | Дата: 17.12.2011 | Комментарии (0)

Приветствую Вас, Гость!
Понедельник, 13.05.2024