Главная » 2013 » Май » 22 » Սպանված զինվորի համագյուղացիները պատմում են՝ ով, ինչպես է իրենց բռնության ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20:21
Սպանված զինվորի համագյուղացիները պատմում են՝ ով, ինչպես է իրենց բռնության ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի ընտանիքը Վերին Գետաշենից որդու դին Երևան տեղափոխելու ճանապարհին հանդիպել էր խոչընդոտների, բռնության:

Լյուքս Ստեփանյանի եղբայրը՝ Ալիկ Ստեփանյանը«Առաջին լրատվական»-ին պատմեց, որ երբ ճանապարհ են ընկել Երևան, գյուղից դուրս գալիս մի «Պրադո»՝ 90.777 համարանիշով (ավելի ուշ պարզել են, որ նա հարևան գյուղից ռազմական ոստիկանության աշխատակից է), մինչև Սևան փորձել է խոչընդոտել, մեքենային վնաս պատճառել:

Նա էլ հենց հարվածել է զինվորի հորը (մինչև հիմա հարվածի ցավը չի անցել), փոխարենը մի քանի հարված ստացել: Իսկ թե ինչու որոշեց որդու դին Սևանի մայրուղուց հետ բերել գյուղ, Ա. Ստեփանյանն ասաց, որ Սեյրան Օհանյանը խոստացավ ամեն ինչ անել, պատժել մինչև վերջ, բացի այդ, զինվորի հոր խոսքով՝ փորձում էին ջարդել համագյուղացիներին, և եթե ոստիկանապետն ու նախարարը մեկ վայրկյան իսկ ուշանային, գյուղացիներին ուղղակի կջարդեին:

Լյուքսի հորեղբոր տղան, հորեղբոր կինն ու հորեղբայրն էլ զերծ չեն մնացել հարվածներից: Հորեղբոր կնոջ ամբողջ մարմինը պատված է այտուցներով, կապտուկներով: Նա պատմեց, որ մինչև վերջ դիմադրում էին, փորձում հաղթահարել խոչընդոտները: Եղբայրը՝ Ալիկն էլ պատմեց, որ «հարևան գյուղի տեր հայրը փոխանակ հորդորելու, հանգստացնելու կոչերի, իրենց մեքենան շուռ տալու փորձ է արել»: Հարազատները նշեցին, որ իրենց նկատմամբ բռնություն են կիրառել, իրենք դիմադրել են մինչև Սևանի մայրուղի ոտքով քայլելով... ավելին, ինչն առավել զարհուրելի է, փորձել են Լյուքս Ստեփանյանի դին շուռ տալ Լյուքսի և մնացած զինծառայողների սպանությունը լցրել է ագյուղացիների համբերության բաժակը, և հիմա նոր զորակոչին ասում են, որ իրենք զինվոր չունեն բանակ տալու, մեկ տարվա ընթացքում երկու զինվոր կորցրեց գյուղը, որոնք մահացան ոչ թե թուրքի գնդակից, այլ զինակցի:

 
Просмотров: 306 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Воскресенье, 12.05.2024