Главная » 2013 » Май » 30 » Սկանդալ. Ադրբեջանցիները Շուշիի անունից Հունգարիայում հռչակագիր են ստորագրել
20:18
Սկանդալ. Ադրբեջանցիները Շուշիի անունից Հունգարիայում հռչակագիր են ստորագրել
Հայաստանում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Դեռ չենք մարսել բիոզուգարանների, Փայլակ Հայրապետյանի սնանկացման հետ կապված սկանդալները, հիմա էլ հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԳ նախարարությունը հանրությունից թաքցրել է այն փաստը, որ ադրբեջանական պատվիրակությունը Շուշի քաղաքի անունից հունգարական Դյոնդոշ քաղաքի պատվիրակության հետ ստորագրել է եղբայրության մասին հռչակագիր:
Մարդասպանին հունգարական բանտից ազատելով եւ նրան հանձնելով ադրբեջանական կողմին, հունգարները մեզ ապտակ հասցրին: Հիմա հասցրին երկրորդ ապտակը, իսկ ԱԳ նախարարությունը ծպտուն անգամ չի հանում: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում ունեցած իր աղբյուրներից իմացել է "Շուշի” բարեգործական հիմնադրամի նախագահ, հայտնի արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, որն էլ նամակ է հղել հունգարական քաղաքի ղեկավարությանը:
Ի դեպ, ադրբեջանցիների եւ հունգարների միջեւ այս խայտառակ հռչակագիրը ստորագրվել է մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը: Շատ չանցած այս մասին տեղյակ է պահվել ՀՀ արտգործնախարարությանը, բայց Նալբանդյանը որոշել է լռել: Սա լճացմանը բնորոշ գործելաոճ է: Այս կառավարությունը պետք է հեռանա, այլապես անհաջողությունները շարունակական բնույթ կկրեն:
Ինչ վերաբերում է հունգարներին, ապա ինչու նրանք այդպես չվարվեն, երբ հայկական կողմը դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո ֆուտբոլի մինչեւ 19 տարեկան հավաքականին ուղարկում է Հունգարիա` ընկերական մրցաշարի մասնակցելու համար: Այսքանից հետո զարմանալի չէ, որ նման հռչակագիր է ստորագրվել: Զարմանալի չէ, քանի որ Հայաստանի կշիռը ամեն օր ավելի է նվազում: Տիգրան Սարգսյանի շնորհիվ, մեր տնտեսությունն ավելի է թուլանում: Այնպես որ, տրամաբանական է, որ լինում են բաներ, որ նախկինում անգամ չէին կարող պատկերացնել: 

Просмотров: 363 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Суббота, 11.05.2024