Главная » 2012 » Сентябрь » 25 » Պաշտպանության նախարարության մեքենան շրջվել է. 1 զոհ, 9 վիրավոր
12:24
Պաշտպանության նախարարության մեքենան շրջվել է. 1 զոհ, 9 վիրավոր

Արագածոտնի մարզի Արուճ -Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում երեկ` սեպտեմբերի 24-ին ժամը 16.30-ի սահմաններում  ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Գազ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասին  եւ  շրջվել, ինչի հետեւանքով շարքային 19-ամյա Գոռ Գնելի Գալստյանը գիտակցության չգալով մահացել է, իսկ 9 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարկայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրա խոսքով, վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից  9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Արմենա» բժշկական կենտրոն , իսկ այնտեղից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Շարքային 19-ամյա Գոռ Գնելի Գալստյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին, ժամը 00.20-ին  գիտակցության չգալով մահացել է: Նա զորակոչվել էր Շահումյանի զինկոմիսարիատից:

Շարքայիններ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Պերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղեւոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի եւ ավագ սերժանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է: Շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը գտնվում է  ծայրահեղ ծանր վիճակում:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով ` մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը հոդվածով 25.09.2012թ-ին հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է  նախաքննություն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 336 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Пятница, 10.05.2024