Главная » 2011 » Октябрь » 19 » Մրսածությունից եւ գրիպից բուժվելու մասին 5 գլխավոր առասպելները
23:17
Մրսածությունից եւ գրիպից բուժվելու մասին 5 գլխավոր առասպելները
Հոկտեմբեր 19, 2011 | 23:20 

Medikforum.ru-ը հրապարակել է մրսածությունից եւ գրիպից բուժվելու մասին  5 գլխավոր առասպելները:

Դրանք են.

1.Ջերմության դեպքում պե՞տք է նստել վերմակի տակ եւ քրտնել:

Ինչպես պատմում է  բարձր որակավորում ունեցող բժիշկ Անատոլի Սմիրնիտսկին,  ծածկվելով տաք վերմակով, մենք արհեստականորեն բարձ ենք պահում արտաքին ջերմաստիճանը, ինչը  խախտում է մեր սեփական ջերմակարգավորումը:

2. Պե՞տք է արդյոք  բորբոքված օրգանը լավ տաքացնել:

Հայտնի ժողովրդական միջոցը, թե ցավող տեղին պետք է տաքացված աղ կամ խաշած տաք ձու դնել, կարող է լուրջ վնաս հասնել:

3. Պարտադի՞ր է արդյոք անկողնային ռեժիմը

Հազացող եւ փռշտացող մարդուն բոլորովին պարտադիր չէ «գամել» մահճակալին:  Խնդիրն այն է, որ  երկար պառկելու դեպքում  նվազում է բրոնխների եւ թոքերի օդափոխությունը եւ  դրանցում սկսվում են ի հայտ գալ լճացման երեւույթներ:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  վարակին յուրահատուկ է  վերեւից ներքեւ «իջնելը», ապա թոքաբորք համ բրոնխիտ ձեռք բերելու ռիսկն ավելի մեծ է նրանց մոտ, ովքեր  գրիպն անցկացնում են անկողնուց դուրս չգալով:

4. Պե՞տք է արդյոք գրիպով հիվանդին լավ կերակրել

Նայած ինչով:  Նավազագույնի պետք է հասցնել յուղալի կերակուրները: Փոխարենը պետք է տալ մթերքներ, որոնք արագ են մարսվում` մրգեր, հատկապես ցիտրուսային,  թարմ եւ տապակած բանջարեղեն,  ձուկ, հյութեր:

5. Մալինայով թեյ եւ ամեն ինչ կանցնի՞

Մալինան իսկապես որոշ չափով սալիցիլաթթու է պարունակում: Սակայն մալինան հակացուցված է սրտի հվանդությունների դեպքում, կարող է առաջացնել առիթմիա, ինչպես նաեւ նվազեցնում է երիկամների աշխատանքը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 438 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Воскресенье, 12.05.2024