Главная » 2011 » Август » 14 » Մերձմոսկվայում բռնել են «օրենքով գող» Վարդան Ասատրյանին
12:20
Մերձմոսկվայում բռնել են «օրենքով գող» Վարդան Ասատրյանին
Օգոստոս 13, 2011 | 12:18 

Մերձմոսկվայում ձերբակալվել է հանցագործ շրջանակներում հայտնի Վարդան Ասատրյանը, ով վերահսկում էր բնակարանային գողերի եւ «մանր գրպանահատների» գործունեությունը: Ասատրյանը հանցագործ շրջանակներում առավել հայտնի է «Բջե» մականվամբ:

ՆԳՆ Գլխավոր վարչության Կենտրոնական դաշնային շրջանի պաշտոնական ներկայացուցիչ Անժելա Կաստուեւան հայտնել է, որ զննման արդյուքնում Ասատրյանի մոտ հայտնաբերվել եւ բռնագրավվել է ՌԴ քաղաքացի Անդրեյ Ալեքսեւի անունով կեղծ անձնագիր եւ 0.5 գրամ հերոին:

Ասատրյանը «վերահսկում էր բնակարանային կողոպուտով, մանր գրպանահատությամբ զբաղվող մայրաքաղաքային եւ շրջանային հանցագործ խմբավորումների եկամուտները», հաղորդում է «Ինտեռֆաքսը»:

1962 թ. ծնված Վարդան Ասատրյանը Վրաստանի հանրապետության բնակիչ է:

Նորությունը ըստ NEWS.am


Просмотров: 408 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Понедельник, 13.05.2024