Главная » 2013 » Июнь » 2 » Կյանքը բեմ է, մարդիկ դերասան
00:14
Կյանքը բեմ է, մարդիկ դերասան
     Շատ ճիշտ է ասված՝ «Կյանքը բեմ է, մարդիկ դերասան»: 
     Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս կյանքում ինչ-որ դեր կերտելու համար,
     Ես ստացել եմ իմ դերն այս կյանքում և կարծում եմ, որ շատ լավ եմ խաղում:
     Ուժեղ եմ, ազատ և շատ համարձակ,
     Ես այսպիսին եմ ձեր պատկերացմամբ:
     Տեսնու՞մ եք, որ ես շատ լավ եմ կերտում ինձ բաժին հասած դերն այս կյանքում:
     Երբեք չեք փորձել դուք ինձ ճանաչել՝բոլոր դերերից, կերպարներից զատ:
     Իմ ուրախության և ժպիտի մեջ կա ծով տխրություն,
     Իմ աչքերի մեջ կա այնքան թախիծ, որ ոչ-ոք չի զգում:
     Բայց միևնույնն է…
     Ես միշտ ժպտում եմ, ու միշտ կժպտամ,
     Չեմ լսի նույնիսկ խոսքերը ձեր չար,
     Սակայն իմացեք՝դուք այդ ամենով ինձ չեք վնասում,
     Այլ հակառակը՝դուք ինքներդ ձեզ թույն եք ներարկում,
     Ես իմ ժպիտով այն ձեզ եմ տալիս, որ դուք ինքներդ այն ձեզ ներարկեք:
     Ինչքան էլ որ դուք ինձ վատաբանեք, ես միևնույնն է այս եմ մնալու,
     Իմ այս կերպարով ու դժվար դերով:
     Ես դիմակ չունեմ, ես այն եմ ինչ կամ,
     Ոչ թե ձեզ նման դիմակներ հագած, թունավորում եմ կյանքերը մարդկանց:
     Կարծում եք, որ ինձ ցա՞վ եք պատճառում,
     Ոչ՛, սխալվում եք, դուք ձեր իսկ թույնով ինձ կյանք եք տալիս,
     Ուժ եք ներարկում ու ոգեշնչում:
     Բայց իմ մեծ սրտում կա մի հակաթույն, որ վեր է բոլոր տեսակ թույներից.
     Դա սերն է մարդիկ…Սերն ամեն ինչի, բոլորի հանդեպ:
     Նախանձե՛ք մարդիկ, ես ձեր նախանձից ուժեղանում եմ,
     Չարացե՛ք մարդիկ, ես ձեր չարությամբ ոգեշնչվում եմ:
     Ինչքան էլ դուք ինձ ցավ եք պատճառում, ես այդքան անգամ ուժեղ եմ դառնում:
     Ես այս ամենով ուզում եմ ասել, որ մարդիկ շատ փոքր են ինձ կամ ինչ-որ մեկին քննադատելու համար...
Просмотров: 305 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Воскресенье, 12.05.2024