Главная » 2012 » Август » 31 » Հունգարիայի Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Ռամիլ Սաֆարովի արտահանձման վերաբերյալ
20:32
Հունգարիայի Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Ռամիլ Սաֆարովի արտահանձման վերաբերյալ

Հունգարիայի Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Ռամիլ Սաֆարովի արտահանձման վերաբերյալ:

«Ռամիլ Սահիբ Սաֆարովը, ադրբեջանցի, ով 2004թ. փետրվարի 19-ին ազատազրկված է Հունգարիայում եւ դատապարտվել է ցմահ ազատազրկման հայ Գուրգեն Մարգարյանի սպանության համար, խնդրել է տեղափոխել Ադրբեջան` 1983թ. ընդունված դատապարտյալների հանձնման ստրասբուրգյան կոնվենցիայի հիման վրա, Ադրբեջանում պատիժը կրելու համար»,- ասվում է նախարարության պաշտոնական կայքում:

«Ադրբեջանը եւ Հունգարիան Կոնվենցիայի անդամներ են: Ըստ Կոնվենցիայի, մեկ երկրի տարածքում դատապարտված անձը կարող է փոխանցվել մյուս երկրի տարածք` պատիժը կրելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:

«Կոնվենցիային համապատասխան՝ տվյալ անձը կարող է դիմել վճիռը կայացրած կամ այն կատարող պետությանը։ Դատավճռի կատարման իրավասու պետական մարմինները շարունակում են դատավճռի իրագործումը կամ այն փոփոխման են ենթարկում դատական կամ վարչական կարգով, այդ պետության որոշմամբ։

Կատարումը շարունակելու դեպքում պետության ղեկավարը պարտավոր է պահպանել դատավճռի իրավական բնույթն ու տեւողությունը, ինչպես նշվել է պետության կողմից դատավճիռը կայացնելիս։

Համաձայն Ադրբեջանի արդարադատության նախարարության տրամադրած  տեղեկատվության՝ Ադրբեջանի ՔՕ համապատասխան, արարքը, որի համար սահմանվել է պատիժ, քրեական հանցագործություն է, որը կարող է պատժվել ցմահ ազատազրկմամբ։

Ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պայմանականորեն ազատ արձակվել ոչ շուտ, քան պատիժը 25 տարի կրելուց հետո։

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը Հունգարիայի պետական կառավարման եւ արդարադատության նախարարությանը նաեւ տեղեկացրել է, որ Ռամիլ Սահիբ Սաֆարովի դատավճիռը չի վերափոխվի, այլ անհապաղ կշարունակվի դրա կատարումը՝ հունգարական դատարանի որոշմանը համապատասխան։

Նկատի ունենալով, որ Ռամիլ Սաֆարովի դեպքում պայմանները բավարարում էին Կոնվենցայիում ամրագրված՝ բանտարկյալների արտահանձնման մասին դրույթին, նրա հանձնումը լիազորվել է Հունգարիայի պետական կառավարման եւ արդարադատության նախարարի կողմից, եւ Ռամիլ Սահիբ Սաֆարովը այսօր հանձնվել է Ադրբեջանին։

Կոնվենցիայի համաձայն՝ դատավճռի կատարումը կարգավորվում է դատավճռի կատարման մասին երկրի օրենքով, եւ միայն այդ պոտությունը կարող է իրավասու լինել անհրաժեշտ որոշումներ կայացնելու։ Կոնվենցիայի շրջանակում Հունգարիան  2010թ. փոխանցել է տասնմեկ, 2011թ.՝ յոթ, 2012թ.՝ ութ դատապարտյալների։

Ռամիլ Սահիբ Սաֆարովի դեպքում եւս Հունգարիան միջազգային իրավունքի նորմերին համապատասխան է գործել»։

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագրով ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ. փետրվարին կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Սաֆարովը Ադրբեջան է արտաքսվել Հունգարիայից, որտեղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 292 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Понедельник, 13.05.2024