Главная » 2011 » Октябрь » 23 » Գերեզմանագողություններն ու կրկնահուղարկավորման դեպքերն աճել են. ե՞րբ է գալու հատուցման ժամը
11:35
Գերեզմանագողություններն ու կրկնահուղարկավորման դեպքերն աճել են. ե՞րբ է գալու հատուցման ժամը
Հոկտեմբեր 23, 2011 | 11:51 

Վերջին շրջանում գերեզմանատներից գողությունների դեպքերի աճը վկայում է այն մասին, որ պատշաճ հսկողություն չկա, չկա մարմին, որը պատասխանատու է նման դեպքերի համար: Այս մասին հայտարարել է Գյումրիում աշխատող փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Աննա Դավթյանն՝ անրադառնալով գերեզմանատներում տիրող բարձիթողի իրավիճակին:

«Կա «Հավերժ հիշատակ» անվանումով կազմակերպությունը, որը, վերջին հաշվով, պատասխանատու է գերեզմանների ապահովության համար: Ցավալի է, որ մարդիկ գնում-տեսնում են իրենց հարազատների գերեզմանները թալանաված, որը բարբարոսություն է ու անօրենություն»,-ասել է փաստաբանը:

Ըստ նրա, Գյումրիի 3 գերեզմանատներում էլ գործում են պահակատներ, կան պահակներ, սակայն դրանք բավարար հսկողություն չեն սահմանում, կամ չեն վճարվում դրա համար:

«Մենք պարազապես պահակ ենք կոչվում, բայց պահակության համար փող չենք ստանում, գերեզմանափոր ենք, հետն էլ ասում են աչքի անցկացրեք: Ի՞նչ անենք, 3 հա տարածությունն ինչպե՞ս հսկենք»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել են Գյումրիի 2-րդ գերեզմանատան պահակատանը աշխատողները:

Վերջին շրջանում գողությունների մեծ թիվ է արձանագրվում հատկապես Երկրորդ գերեզմանատանը:

Կիմա Ղազարյանի որդու գերեզմանից ոչ թե ինչ-որ բան են գողացել, այլ գերզմանը թալանել են ամբողջությամբ. «Գնացի գերեզմաններ, տեսա մի շոր էր ու մի զույգ ձեռնոց, զարմացա, ասի երեւի աղքատ մարդու է, վերցրի ծալեցի դրեցի պահարանում, դու մի ասա պատրաստվել էին: Մի օր էլ եկա, ոչ այդ շորերը կային, ոչ կիսանդրին, ոչ էլ կողքի քարերը»,-ասել է տիկին Կիման: Նրա խոսքով՝ արձանը, սալիկները, հնարավոր է տեղափոխել միայն բեռնատար մեքենայով, իսկ պահակները չեն տեսել:

«Անիվների տեղերը կային, բեռնատար էր հիշեցնում, իսկ պահակներն ասում են, չեն տեսել, հո մախաթ չէ՞ր, որ դեզի մեջ պահեին, չտեսնեին…»,-ասել է նա:

Ըստ փաստաբան Անա Դավթյանի՝  գերեզմանագողության դեպքերի աճը պայմանավորված է նաեւ նրանով, որ պատասխանատվության չեն ենթարկվում կոնկրետ պատասխանատուները եւ լավագույն դեպքում դատարանի առաջ հայտնվում են միայն գողություն կատարած անձինք, իսկ հսկողություն սահմանողները մնում են անպատիժ:

Մյուս տարածված դեպքն, ըստ փաստաբանի, այն է, որ վաճառում են արդեն վաճառված տարածքը եւ տեղում նոր հուղարկավորում են կազմակերպում: Այս դեպքում էլ պատասխանատու կառույցները սովորաբար դատարանի առաջ չեն հայտնվում: Իսկ «Հավերժ հիշատակ» ընկերությունում սովորաբար բոլոր այս հարցերը մեկնաբանում են մեկ տեսանկյունից, որ Գյումրիում գործող 3 գերեզմանատներն ազատ տարածքներ վաղուց արդեն չունեն, դրանք համարվում են փակ, այսինքն արգելվում են նոր հուղարակվորումները եւ արդեն այդ գերեզմանատներում հող հատկացնելն արվում  է օրենքի խախտմամբ: Նոր հողհատկացման համար արդեն 5 տարի դիմում են կառավարություն, բայց նման որոշում դեռ չկա:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 358 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Воскресенье, 12.05.2024