Главная » 2011 » Октябрь » 12 » Եվս մեկ ինքնասպանություն բանակում
19:57
Եվս մեկ ինքնասպանություն բանակում


Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գևորգի Ներսիսյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից։ Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 10.40-ի սահմանում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:

  Հղումը  Tert.am

Просмотров: 429 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Воскресенье, 12.05.2024