Главная » 2013 » Май » 28 » Ազատամարտիկները կշարունակե՞ն նստացույցը (ՖՈՏՈՇԱՐՔ)
19:06
Ազատամարտիկները կշարունակե՞ն նստացույցը (ՖՈՏՈՇԱՐՔ)
 Մայիսի 28-ի տոնի առթիվ Ազատության հրապարակում հավաքվել են ազատամարտիկները: Նրանք եկել են` հանդիպելու միմյանց և քննարկելու իրենց հետագա քայլերը:

«Հետախույզ վետերանների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Բունիաթյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկները դեռ չեն ստացել Կառավարությանն ուղղված իրենց նամակի պատասխանը; Սակայն, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Կառավարությունը որոշել է 25%-ով բարձրացնել նրանց թոշակը: «25%-ը նախ` ծիծաղելի ա ու ձեռառնելի: Այսինքն` 14 000 դրամ ստացող 2-րդ կարգի հաշմանդամը էսօր չի կարողանում ապրել, մեր Կառավարությանը թվում է, թե որ 17 000 դրամ ստանալով` նա կապրի արդեն»,- նշեց նա:

Ազատամարտիկներին սատարելու համար հրապարակ էր եկել նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: «Եթե ազատամարտիկներն այսօր` տոն օրով հավաքվել են` ասելու իրենց վրդովմունքը (չնայած`հայտարարել են, որ չեն խոսելու այլ թեմաներով), նշանակում է` երկիրը վտանգված է»,- նշեց տիկին Բախշյանը:

Ազատամարտիկ Ռուբեն Իսրայելյանն էլ ԳԱԼԱ-ի հետ զրույցում փոխանցեց միայն, որ եթե Կառավարությունը լուրջ քայլեր չձեռնարկի իրենց խնդիրների լուծման ուղղությամբ, մոտակա օրերին իրենք կշարունակեն նստադուլը:

Հրապարակում հավաքվածներն այն կարծիքի էին, որ նրանց խնդրին համակարգային մոտեցում է պետք և իրենք չպետք է թույլ տան, որ «մի քանիսի բերանը մի քանի հազար դրամով փակելով`հարցը համարեն լուծված»:

Ֆոտոշարքը՝ Արմինե Վարդանյանի

http://www.galatv.am/news/view/nstacuyc_2805.html

Просмотров: 373 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Воскресенье, 12.05.2024