Главная » 2012 » Октябрь » 24 » Ադրբեջանական կողմը պաշտոնական նամակ է սպասում Հայաստանից
21:20
Ադրբեջանական կողմը պաշտոնական նամակ է սպասում Հայաստանից
Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը նախատեսում է մասնակցել նոյեմբերի 25-ին Երեւանում մեկնարկելիք բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը, հայտնում է azerisport.com-ը:
Ադրբեջանական կողմը պաշտոնական նամակ է սպասում Հայաստանից, որում նշված կլինի անվտանգության երաշխիքների մասին:
«Հայտերի ընդունման գործընթացն ավարտվում է հոկտեմբերի 26-ին: Այսօր կամ վաղը մենք կստանանք նամակ հայկական կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Եթե Հայաստանը երաշխիքներ տա, մենք կմասնակցենք մրցաշարին»,- ասել է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Ագաջան Աբիեւը:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ ադրբեջանցի մարզիկները մասնակցել են Երեւանում կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը:

Просмотров: 597 | Добавил: Armenikum | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Приветствую Вас, Гость!
Пятница, 10.05.2024